Ավտովթար Գոգոլ և Պուշկին փողոցների խաչմերուկում

Ավտովթար Գոգոլ և Պուշկին փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 09:45-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Պուշկին և Գոգոլ փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել Opel Vectra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներ չկան, սակայն երկու մեքենաներն էլ կրել են զգալի վնաս:

Վթարի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: