Կայացավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի պատմական հուշարձանների մասին պատմող թռուցիկի շնորհանդեսը

Հոկտեմբերի 11-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում կայացավ մունիցիպալիտետի տեսարժան վայրերի մասին պատմող թռուցիկի շնորհանդեսը:
Թռուցիկը բաղկացած է 3 մասից: Թռուցիկի առաջին էջին պատկերված է Նինոծմինդա քաղաքի խորհրդանիշը հանդիսացող Մշակույթի կենտրոնը և Վրաստանի ամենամեծ լիճը` Փարվանան: Երկրորդ էջին պատկերված է մունիցիպալիտետի քարտեզը և մունիցիպալիտետի պատմական հուշարձանները: Քարտեզի վրա նշված են եկեղեցիների, ռեստորանների և հյուրանոցների հասցեները: Հետագայում նախատեսվում է Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ մեծ պաստառի վրա տեղադրել մունիցիպալիտետի տեսարժան վայրերի քարտեզը:

Նինոծմինդայի քաղաքապետարանի Սեռային հավասարության և տուրիզմի զարգացման բաժնի ղեկավար Գայանե Սերոբյանի խոսքով` ոչ միայն տուրիստները, այլև մեր բնակիչներից շատերը անծանոթ են մեր պատմական հուշարձաններին: Ըստ նրա` այս թռուցիկի նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը: Թռուցիկները մարդկանց կտրվեն մարդաշատ հասարակական վայրերում` հյուրանոցներում, ռեստորաններում, դպրոցներում և այլն: