Անվճար նույնականացման քարտ (ID) ստանալու հնարավորության ժամկետը երկարաձգվել է

Անվճար նույնականացման քարտ (ID) ստանալու հնարավորության ժամկետը երկարաձգվել է

Անվճար նույնականացման քարտ (ID) ստանալու հնարավորության ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

Նույնականացման քարտի սահմանված վճարներից կազատվեն նրանք, ովքեր մինչ օրս չեն ունեցել անձը հաստատող որևէ փաստաթուղթ։ Այդ թվում են նաև մինչև նոյեմբերի 1-ը 18 տարին լրացած քաղաքացիները, ինչպես նաև անձինք, որոնց փաստաթղթերի լուսանկարները վատ որակի են կամ չեն պահվում տվյալների բազայում։

Հնարավորությունից կարող են օգտվել նաև գրանցումից հանված այն քաղաքացիները, ովքեր մինչև նշված ժամկետը կգրանցվեն նոր հասցեներում, Վրաստանի բռնագրավված տարածքներում գրանցվածները, ովքեր չունեն ներքին տեղահանված անձանց կարգավիճակ կամ նրանց նույնականացման քարտը չեղյալ է հայտարարվել։

Սահմանված ժամկետում անվճար նույնականացման քարտ ստանալու համար պետք է դիմել Արդարադատության տուն։

Հիշեցնենք, որ դեռևս սույն թվականի մարտի 1-ին սահմանվել էր, որ մինչև նոյեմբերի 1-ը վերոնշյալ կարգավիճակ ունեցող քաղաքացիներն անվճար նույնականացման քարտ (ID) ստանալու հնարավորություն կունենան:

www.aliq.ge