Վրաստանը 13 տոկոսով ավելացրել է գինու արտահանումը

Վրաստանը 13 տոկոսով ավելացրել է գինու արտահանումը

Վրացական գինու արտահանումը ավելացել է 13, իսկ արտահանված գինու արժեքը՝ 22 տոկոսով: Գինու ազգային գործակալությունից տեղեկացնում են, որ 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից աշխարհի 53 երկրներ է արտահանվել շուրջ 60 մլն շիշ գինի, որը 13 տոկոսով գերազանցում է 2017-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Արտահանված գինու արժեքը կազմում է 142 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22 տոկոսով ավելի է:

Գինու ազգային գործակալության տեղեկատվությամբ, արտահանվող երկրների առաջին հնգյակում են Ռուսաստանը (37064677), Ուկրաինան (6746598), Չինաստանը (5821937), Ղազախստանը (2658224) և Լեհաստանը (2465541):

Աղբյուր՝ www.aliq.ge