Չի բացառվում, որ Ռուսաստանը վերացնի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը. Կարասին

Չի բացառվում, որ Ռուսաստանն ազատ վիզային ռեժիմ սահմանի Վրաստանի քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Ինչպես հիշում եք, դեռևս 2015-ին Վրաստանի հետ այցագրային ռեժիմը բավականին պարզեցվեց, և այսօր Վրաստանի ցանկացած քաղաքացի հնարավորություն ունի այցագիր ստանալու: Մոտ ապագայում չի բացառվում նաև առանց այցագրային ռեժիմի սահմանումը: Խնդիրը նրանում է, որ նշված հարցը գործնականում դեռևս դժվար իրագործելի է, քանի որ խանգարում է դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը»,- «Իզվեստիա» թերթի հետ զրույցում հայտարարել է Կարասինը:

www.aliq.ge