Թբիլիսոբան տեղի կունենա հոկտեմբերի 6-7-ը

Բոլորի համար սպասված Թբիլիսոբան այսուհետ տեղի կունենա հենց հոկտեմբերի առաջին շաբաթ և կիրակի օրերին, իսկ մինչ այդ, հոկտեմբերի 5-ին՝ ուրբաթ օրը, մեկնարկում է Վրաստանի “գինու ամիսը”:

Շաբաթ և կիրակի՝ հոկտեմբերի 6-7-ը, Վրաստանը նշում է մայրաքաղաքի տոնը՝ Թբիլիսոբան: Ներկայացնում ենք շաբաթ օրվա օրակարգը.

Ռիկղե այգում մի քանի հետաքրքիր միջոցառում է նախատեսված՝

«Աշնան տոն» խորագրով ծաղիկների փառատոն՝ 13:00-20:00

Մանկական ժամանցային ծրագիր՝ 11:00-19:00

Կենդանի երաժշտություն՝ 14:00-18:00

Հնաոճ մեքենաների ցուցահանդես ՝ 12:00-18:00

Լեղվթախևի (Մեյդանի թաղամաս)

Նկարիչների և նկարչական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ 13:00-17:00

Հեղինակային ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ 13:00-17:00

Վրացական ֆիլմի հերոսների կոստյումներով պերֆորմանս՝ 14:00-17:00

«Կենդանի արձաններ» պանտոմիմայի պետական թատրոնի շոու՝ 14:00-17:00

«Եղիր մեր դիրիժորը»՝ 15:00-17:00

Մայրենի լեզվի այգում նախատեսվում են՝ նարդիի առաջնություն, գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկա ցուցադրական ելույթներ

Եվրոպայի հրապարակում երեկոյան ժամը 20:00-ին սպասվում է «Թբիլիսյան վոլդևիլ» խորագրով մյուզիքլի պրեմիերան, բաց չթողնեք:

Հոկտեմբերի 7-ին նշված միջոցառումները կշարունակվեն նույն ժամերին, իսկ ժամը 19:30-ին տեղի կունենա պատվարժան թբիլիսցիների պարգևատրում և գալա համերգ՝ «Չեմո Թբիլիսի քալաքո» (իմ քաղաք Թբիլիսի) խորագրով:

www.aliq.ge