Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավը Նինոծմինդա քաղաքում

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավը Նինոծմինդա քաղաքում

Հոկտեմբերի 2-ին Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին Նինոծմինդայում անցկացրեց իր նախընտրական քարոզարշավը:

Բնակիչների և ղեկավարության ներկայացուցիչների հետ նախագահի թեկնածուի հանդիպումն անցավ Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի դահլիճում:

Սալոմե Զուրաբիշվիլին իր հանդիպումը սկսեց լռության րոպեով ի հիշատակ աշխարհահռչակ հայ շանսոնյե Շարլ Ազնավուրի:

Այնուհետև նախագահի թեկնածուն ներկայացրեց, թե ինչպիսի նախագահ է ուզում դառնալ երկրի համար:
“Ցանկանում եմ լինել յուրաքանչյուր քաղաքացու նախագահը: Ես ծնվել եմ Ֆրանսիայում և գիտեմ, թե ինչ է քաղաքացիական պարտքը: Յուրաքանչյուրս հավասար ենք օրենքի առաջ` անկախ ռասայից, հավատից և հայացքներից: Այսօր դուք իրավունք ունեք պահանջել վերականգնել ձեր քաղաքացիությունը` ներկայացնելով համապատասխան դիմում: Սակայն դուք պետք է ինչ-որ չափով իմանաք վրացերեն և Վրաստանի պատմությունը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի շրջանների բնակիչները լիիրավ կերպով ինտեգրվեն երկրի կյանքում”,- իր խոսքում նշեց Սալոմե Զուրաբիշվիլին:

Բորիս Ղարսլյան