Բաղրամյան փողոցում վերանորոգվում է վթարված ջրատարը

Բաղրամյան փողոցում վերանորոգվում է վթարված ջրատարը

Նինոծմինդա քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցում վթարվել էր ջրատար խողովակը, և խմելու ջուրը հոսում էր փողոցով:

Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարղ ընկերության աշխատակիցները տեղում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ:


Տրակտորը փորում է հողը վերանորոգման աշխատանքներն սկսելու համար

Ջրամատակարարող ընկերության աշխատակիցների խոսքով քաղաքի այս հատվածի փողոցների ջրատար խողովակները հնացել են և հաճախ են շարքից դուրս գալիս:

Ջրամատակարարող ընկերության աշխատակիցը վերականգնողական աշխատանքների ժամանակ

Գարուշ Արզումանյան