Ճոճաշեն թաղամասում կկառուցվի մինի մարզադաշտ

Ճոճաշեն թաղամասում կկառուցվի  մինի մարզադաշտ

Մեկնարկել են Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում մինի մարզադաշտի կառուցման շինաշխատանքները:

Այս տարվա տեղական բյուջեով նախատեսված է 50 հազար լարի նոր մինի մարզադաշտի կառուցման համար: Մարզադաշտի կառուցման մրցույթ-տենդերը շահել է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը 45800 լարիի դիմաց:

Տրակտորը իրականացնում է հողի հարթեցման աշխատանքներ

Ներկայումս իրականացվում են հողի հարթեցման աշխատանքներ: Այս տարի նախագծով նախատեսված է հիմքի կառուցապատման, խաղահրապարակի բետոնապատման և ցանկապատման աշխատանքներ: Այս աշխատանքները նախատեսվում է իրականացնել երեք ամսվա ընթացքում:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց շինաշխատանքներն իրականացնող անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը: