Այս տարի, Վրաստանից Շրի-Լանկա է մեկնել 454 զբոսաշրջիկ

Այս տարի, Վրաստանից Շրի-Լանկա է մեկնել 454 զբոսաշրջիկ

Շրի-Լանկայի զբոսաշրջության զարգացման ծառայության պաշտոնական տվյալներով, այս տարի Վրաստանից կղզային պետություն է այցելել 454 զբոսաշրջիկ:

Հունվարին Շրի-Լանկա է մեկնել Վրաստանի 85 քաղաքացի, փետրվարին՝ 82, մարտին՝ 63, ապրիլին՝ 44, հունիսին՝ 26, հուլիսին՝ 37, օգոստոսին՝ 35 քաղաքացի:

Զբոսաշրջության ծառայությունը նախորդ տարիների մանրամասն վիճակագրությունը չի հրապարակել, համապատասխանաբար, հայտնի չէ, ավելացել է թե ոչ Վրաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով, այս տարի Վրաստանից Շրի-Լանկա է մեկնել 1053 քաղաքացի, որը նախորդ տարվա համեմատ ավել է 15,6 տոկոսով: 1tv.ge



Opinion, pooling and voting