Այսօր սկսվել է նոր ուսումնական տարին

Այսօր սկսվել է նոր ուսումնական տարին

Դպրոցներում սկսվել է նոր ուսումնական տարին: Վրաստանի մասշտաբով, առաջին դասարանում գրանցվել է 56 518 աշակերտ: Այստեղից հանրային սեկտորում գրանցվել է 50 269, իսկ մասնավոր դպրոցներում 6 249:

Դպրոցները նոր ուսումնական տարին դիմավորել են մի քանի նորույթներով: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվությամբ, աշակերտները սովորելու են նոր դասագրքերով, դրա հետ մեկտեղ փոփոխություններ են մտցվել գնահատման համակարգում, օտար լեզվի ուսուցման, դասաժամերի տևողության և սպորտի դասաժամերի մեջ: 1tv.ge



Opinion, pooling and voting