Հեշտիայում աղիքային հիվանդությունների առաջացման պատճառը խմելու ջուրն է եղել

Հեշտիայում  աղիքային հիվանդությունների առաջացման պատճառը խմելու ջուրն է եղել

Հեշտիա գյուղում վերջին ժամանակներին տարածված աղիքային հիվանդությունների առաջացման պատճառները պարզելու համար խմելու ջուրն ուղարկվել էր Թբիլիսի՝ լաբորատոր հետազոտության: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աղիքային հիվանդությունների առաջացման պատճառը հենց խմելու ջուրն է եղել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց էր բերվել 4-ամյա մի երեխա Հեշտիա գյուղից։ Քիչ անց Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանին է զանգահարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը և նշել, որ Առողջապահության նախարարությունը հաղորդում է աղիքային վարակների մասին։

Անմիջապես կազմվել է փորձագիտական խումբ՝ սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանի, փոխքաղաքապետ Արտավազդ Տոնոյանի և Հանրային առողջապահական կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանի և Հեշտիայի գյուղական համայնքի սակրեբուլոյի պատգամավոր Վահան Արոյանի և Հեշտիա գյուղի բուժաշխատողների գլխավորությամբ։ Նշված անձինք քայլելով գյուղամիջով աղիքային վարակների մասին տեղեկություններ են հավաքել։

Նշված խումբը գյուղում աշխատել է 5 օր։

Բնակիչների մի մասը անհանգստույուն է հայտնել խմելու ջրի աղտոտվածույան մասին, կասկածոլով, որ աղիքային վարակների պատճառը անորակ խմելու ջուրն է։

Մանրամասները լսեք նյութում.

Անահիտ Զալալյան