Երևանյան փողոցում խցանվել է կոյուղագիծը

Երևանյան փողոցում խցանվել է կոյուղագիծը

Նինոծմինդա քաղաքի Երևանյան փողոցում խցանվել է կոյուղագիծը: Խցանման հետևանքով փողոցում գարշահոտ է տարածվել: Կոյուղաջրերը Երևանյան փողոցից հոսում են դեպի Դավիթ Շինարար փողոց:

Բազմիցս արձանագրել ենք, որ կոյուղագծի խցանման պատճառ են դառնում բնակիչների անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքը:

Բնակիչները հաճախ նաև կոյուղուն են միացնում իրենց սեփական ֆերմաների գոմաղբի կոյուղին:

Բորիս Ղարսլյան