Նինոծմինդայում նախատեսվում է տեղադրել հավելյալ գիշերային լուսավորության լամպեր

Նինոծմինդայում նախատեսվում է տեղադրել հավելյալ գիշերային լուսավորության լամպեր

Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս և Չափաև փողոցների բնակիչները ցանկանում են իրենց փողոցների մուտքի մոտ ունենալ գիշերային լուսավորություն:

Բնակիչներից մեկի խոսքով՝ լուսավորության մեկ լամպ պետք է տեղադրել Չափաևի փողոցի մուտքի կողմից և ևս մեկ լամպ Կարլ Մարքսի նրբանցքի մուտքի մոտ Նինոծմինդա քաղաքիՀակահրդեհային փրկարար ծառայության շենքի կողմից:

Բնակիչները նշում են, որ երեկոյան տուն վերադառնալիս մթության պատճառով հնարավոր է սայթաքել և ընկնել:

Շինարարական կազմակերպության ղեկավար Մուշեղ Փութուլյանի խոսքով, նա իր միջոցներով Կարլ Մարքսի նրբանցքի մուտքի մոտ տեղադրել գիշերային լուսավորության լամպ: Չափաև փողոցում, նրա խոսքով անհանար է տեղադրել գիշերային լուսավորության լամպ, քանի որ փողոցի այդ հատվածում չկա էլեկտրասյուն:

Եփրեմովկա գյուղում ևս նախատեսվում է տեղադրել գիշերային լուսավորության հավելյալ լամպեր:

Անահիտ Զալալյան