Ազատության փողոցում վթարվել է կոյուղագիծը

Ազատության փողոցում վթարվել է կոյուղագիծը

Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցում արդեն մի քանի օր շարունակ կոյուղագիծը վթարված վիճակում է։

Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները քանդում են ասֆալտի շերտը, որպեսզի վերացնեն վթարի հետևանքները

Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ կոյուղագծերի վթարման պատճառ է դառնում բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքը։ Ջրամատակարարող ընկերության աշխատակիցների խոսքով, բնակիչներից շատերը իրենց տների կոյուղին միացնում են կենտրոնական կոյուղագծին։ Արդյունքում ոչ որակյալ խողովակների վնասման հետևանքով վթարներ են առաջանում։

Կոյուղաջրերը հոսում են Ազատություն փողոցով