NOR ռադիոն գործարկել է երաժշտական նոր պլատֆորմ MySound

NOR ռադիոն գործարկել է երաժշտական նոր պլատֆորմ MySound

NOR ռադիոյի բազայում ստեղծվել է երաժշտական նոր պլատֆորմ MySound, որը գործում է նաև հայերեն լեզվով։

Այժմ օգտատերերը հնարավոորություն ունեն ներբեռնել երգեր, լսել և կիսվել տարբեր երաժշտական կոմպոզիացիաներով՝ օգտագործելով հարթակի հայերեն տարբերակը։

MySound.ge հարթակի հայերեն տարբերակը ստեղծվել է NOR ռադիոյի թիմի կողմից։

Ինչպես նշում են ծառայության հիմնադիրները, մոտ ապագայում կգործարկվի նաև հարթակի ռուսերեն տարբերակը։