Մեկնարկել է աշնանային զորակոչը

Մեկնարկել է աշնանային զորակոչը

Օգոստոսի 13-ին մեկնարկել է Վրաստանում աշնանային զինվորական զորակոչը, որը կտևի մինչև դեկտեմբերի 29-ը։

Վրաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է։ Զինապարտ են համարվում 18-27 տարեկն երիտասարդները։ Վրաստանում զինծառայության տևողությունը 1 տարի է։

Ներկայումս Նինոծմինդայի մունիցիպալիտետից Վրաստանի տարբեր զորամասերում ծառայում են 100 երիտասարդներ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Զինվորական կոմիսարիատի ղեկավար Նաիրի Մանուկյանի խոսքով՝ կան երիտասարդներ, ովքեր իրենց հոժար կամքով ցանկանում են ծառայել, կան նաև երիտասարդներ, ովքեր տարբեր պատճառներով չեն ցանկանում ծառայել։

Գարնանային զորակոչի ժամանակ այս տարի երիտասարդները զինծառայությունը հետաձգելու նպատակով ընդհանուր հաշվով վճարել են 30 հազար լարի գումար։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:

Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

Նշենք, որ այս տարի Վրաստանի կառավարության որոշումով զինծառայողները կրելու են նոր համազգեստ։

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական կոմիսարիատի ղեկավար Նաիրի Մանուկյանին․

Բորիս Ղարսլյան