Աննա և Մանուշակ Ղարսլյանները շարունակում են վարպետության դասընթացներ անցնել /տեսանյութ/

Աննա և Մանուշակ  Ղարսլյանները  շարունակում են վարպետության դասընթացներ անցնել /տեսանյութ/

«Ատգեն Արմենիյան» հիմնադրամը շարունակում է վարպետության դասընթացներ անցկացնել Նինոծմինդայից դաշնակահար քույրեր Մանուշակ և Աննա Ղարսլյանների համար:

Վարպետության դասընթացը անցկացնում է հանրաճանաչ ջութակահար Վան Արմենյանը:
«Ատգեն Արմենյան» հիմնադրամը գործում է արդեն 10 տարի: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում և Ջավախքում հայտնաբերել տաղանդավոր երեխաների և օգնել նրանց ստանալ որակյալ երաժշտական կրթություն: Հիմնադրամի գործունեության աջակցում են Կանադայի հայերը:
Վոկալիստ Աննա Ղարսլյանը, 2017թ.-ին հաղթելով Վրաստանում անցկացվող ՛՛Ապագայի աստղեր՛՛ մրցույթին, մեկնեց Իտալիա: Աննայի Իտալիա մեկնելու ծախսերը ևս հոգացել էր «Ատգեն Արմենյան» հիմնադրամը, որտեղից Աննան վերադարձել էր հատուկ մրցանակով:

Այսօր Աննա և Մանուշակ Ղարսլյան քույրերը Երևանում սովորում են լավագույն ուսուցիչների մոտ: Նրանք բացի դասընթացներին մասնակցելուց, հիմնադրամի աջակցությամբ հաճախում են նաև երաժշտական միջոցառումների, համերգների, թատերական ներկայացումների և թանգարան:
Քույրերից Մանուշակը ցանկանում է կրթությունը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիայում, իսկ Աննան՝ ցանկանում է դառնալ օպերային երգչուհի:

Հիմնադրամը նաև պատրաստվում է դաշնամուր գնել Մանուշակի համար։