Ղալաչայում նշվեց «Խոջաբեկ»-ի տոնը

Ղալաչայում նշվեց  «Խոջաբեկ»-ի տոնը

Օգոստոսի 12-ին Նինոծմինդա քաղաքի Ղալաչայի սրբատեղիում տեղի ունեցավ տոնակատարություն՝ նվիրված Սուրբ Սարգիս եկեղեցու աշխատանքի վերականգնման և Խոջաբեկ գյուղի հիմնադրմանը:

Տոնական միջոցառումը մեկնարկեց Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում խոջաբեկցիների տոհմածառի բացմամբ: Տոհմածառի ստեղծման հովանավորն ու նախաձեռնողը Գագիկ Փութուլյանն է:

Այնուհետև Ղալաչայում բացվեց հուշարձան-աղբյուր, որի քանդակագործը Արարատ Ղարսլյանն է, իսկ ֆինանսական հովանավորը Թորգոմ Մղդեսյանն է:

Սուրբ Ղալաչայի տարածքը մարդաշատ էր: Խոջաբեկցիները և հյուրերը մունիցիպալիտետի տարբեր անկյուններից եկել էին մասնակցելու տոնական միջոցառմանը:

Տոնական համերգին բացի Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի սաներից հանդես եկան Հայաստանից ժամանած ժողովրդական կատարողները՝ ուրախացնելով հանդիսականներին:

Այնուհետև տեղում կազմակերպվեց ճաշկերույթ՝ բնակիչների և հյուրերի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ արդեն 2 ամիս շարունակ Խոջաբեկի երիտասարդները համատեղ ուժերով է Ղալաչայի տարածքում անցկացնում էին բարեկարգում, որի շրջանակներում անցկացվել են գիշերային լուսավորության լամպեր են, կառուցվել է փակ տաղավար, որտեղ տեղադրված է թոնիր:

Բնակիչներից Գուրգեն Ղարսլյանի խոսքով, այս տոնակատարությունը գնալով դառնում է ավանդական և նախատեսվում է այն տոնել ամեն տարի: