Սաթխայում աղմկահարույց սպանության գործով ձերբակալվել է 1 անձ

Սաթխայում աղմկահարույց սպանության գործով ձերբակալվել է 1 անձ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Սամցխե-Ջավախքի ոստիկանական դեպարտամենտը տաք հետքերի վրա բացահայտել է Սաթխայում օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցած դաժան սպանությունը և ձերբակալել է Սաթխայի բնակիչ 1976թ. ծնված Գ. Մ.-ին:

Այս հանցագործությունը իրենից ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում:

Սպանության գործով Վրաստանի Ներթին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Անցկացված օպերատիվ հետաքննչական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ օգոստոսի 10-ին սպանությունն իրականացրած Սաթխայի բնակիչ Գ. Մ.-ն իր տուն է հրավիրել Է.Ց.-ին և Ա. Պ.-ին, իսկ այնուհետև նրանց կերուխումին են միացել համագյուղացի Է. Ց.-ի Թբիլիսիից ժամանած ծանոթներ 1974թ. ծնված Պ.Մ.-ն և 1983թ. ծնված Ս.Պ.ն: Մի քանի ժամ անց տանտեր Գ.Մ.-ի և Թբիլիսիից ժամանած Պ.Մ.-ի միջև վեճ է առաջացել, որը խորանալով հասել է ընդհուպ մինչև ֆիզիկական ընդհարման: Արդյունքում տանտեր Գ.Մ.-ն դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Թբիլիսիից ժամանած համագյուղացու ծանոթներ Պ.Մ.-ին և Ս. Պ-ին: Վերջիններս դանակից ստացված հարվածներից տեղում մահացել են»:

Կատարվածի առթիվ տարվում է քննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն դիտավորյալ սպանություն կատարելու փաստով: