Դաժան սպանություն Սաթխա գյուղում /թարմացվող/

Դաժան սպանություն  Սաթխա գյուղում /թարմացվող/

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում Նինոծմինդայի մունցիպալիտետի Սաթխա գյուղում տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է սպանությամբ: Վերջինիս արդյունքում սպանվել են 2 հոգի:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հանրային կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ սպանությունը բացահայտվել է տաք հետքերի վրա:

Նախնական տվյալներով ձերբակալվել են Սաթխա գյուղի 4 բնակիչներ: Ստացված տեղեկատվության համաձայն՝ սպանված անձինք տեղացիներ չեն:

Սամցխե-Ջավախքի ոստիկանական դեպարտամենոտւմ սպանության փաստով հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն: