Օգոստոսի 12-ին տեղի կունենա Խոջաբեկի տոնը

Օգոստոսի 12-ին Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում տեղի կունենա Խոջաբեկի հիմնադրմանը և Սուրբ Սարգիս եկեղեցու աշխատանքի վերսկսմանը նվիրված թվով 26-րդ տոնահանդեսը։

Տոնահանդեսը տեղի է ունենալու Ղալաչայի սրբատեղիում։

Տոնակատարությունը կմերկնարկի առավոտյան ժամը 10։00-ին Սուրբ Սարգիս եկեղեցում սպասվում է տոհմածառի բացման արարողություն ի պատիվ եկեղեցու հիմնադիրների։

Ժամը 11:00-ին Ղալաչայում սպասվում է աղբյուրի բացման արարողություն, իսկ ժամը 12։00-ին կմեկնարկի տոնական համերգը։
Տոնակատարության մասնակիցներին սպասվում են անակնկալներ։