Վիրավոր արագիլին տարել են Թբիլիսի բուժման

Օգոստոսի 8-ին NOR ռադիոն անդրադարձ էր կատարել, որ Կաթնատու գյուղում արագիլի ձագը վայր էր ընկել բնից և կոտրել ազդրոսկրը։ Այսօր արդեն ականատեսները մեզ տեղեկացրին, որ վիրավոր արագիլի ձագին համապատասխան ավտոմեքենայով տեղափոխել են Թբիլիսի։

Թե ստույգ որ կազմակերպությունն է արագիլի ձագին տարել Թբիլիսի, ականատեսները այդ մասին տեղեկություն չունեին։