Ավարտվել է Խաչատրյան փողոցի ասֆալտապատումը

Ավարտվել է Խաչատրյան փողոցի ասֆալտապատումը

“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը ավարտել է Նինոծմինդա քաղաքի Խաչատրյան փողոցի 60-մետրանոց հատվածի ասֆալտապատումը։
Այս փողոցի ասֆալտապատման նախագիծը ևս ֆինանսավորվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։ Հիմնադրամը այս փողոցի ասֆալտապատման համար հատկացրել էր 60 551 լարի գումար։

Հիշեցնենք, որ Խաչատրյան փողոցը ասֆալտապատվել էր դեռևս 2013թ․, սակայն փողոցի 60 մետրանոց հատվածը չէր ասֆալտապատվել։

Մանրամասները դիտեք ֆոտոշարքում․

Գարուշ Արզումանյան