Նինոծմինդան գնալով ավելի լուսավոր է դառնում

Նինոծմինդան գնալով ավելի լուսավոր է դառնում

Մուշեղ Փութուլյանին պատկանող շինկազմակերպությունը Նինոծմինդա քաղաքում իրականացնում է գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներ:

Լուսավորության անցկացման աշխատանքները իրականացվում են այն փողոցներում, որտեղ ընդհանրապես բացակայում են գիշերային լուսավորության լամպեր, նաև տեղադրվում են էլեկտրասյուներ իրենց բոլոր հարմարություններով:

Շինկազմակերպության աշխատակիցը իրականացնում է գիշերային լուսավորության աշխատանքներ

Նինոծմինդա քաղաքի Բարեկամության փողոցում և հարևան 2 փողոցներում ծրագրված է տեղադրել 21 լամպ, Ռուսթավելի փողոցում՝ 6 լամպ, Դերժինսկիի նրբանցքում՝ 5 լամպ, Գոգոլի փողոցում՝ 12 լամպ, Տերյանի նրբանցքում՝ 4 լամպ, 26 Կոմիսարների փողոցում՝ 26 լամպ, Փիրոսմանի փողոցում՝ 10 լամպ:

Գյուղերում իրականացվելիք գիշերային լուսավորության աշխատանքները

Ջիգրաշեն գյուղում կտեղադրվեն գիշերային լուսավորության 21 լամպ, Եփրեմովկայում՝ 6 լամպ, Մեծ Գոնդուրայում՝ 7 լամպ, Մամզարայում՝ 8 լամպ, Թորիայում՝ 14 լամպ և Հեշտիայում 29 լամպ:

Գիշերային լուսավորության աշխատանքները 26 Կոմիսարներ փողոցում

Եփրեմովկա, Մեծ Գոնդուրա, Մամզարա, Թորիա և Հեշտիա գյուղերում արդեն ավարտվել են գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները:

Հիշեցնենք, որ տեղական բյուջեով նախատեսված է 70 հազար լարի գումար մունիցիպալիտետում գիշերային լուսավորության անցկացման համար:

Մուշեղ Փութուլյանի խոսքով՝ եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա բոլոր նախատեսված աշխատանքները հնարավոր է ավարտին հասցնել մինչև օգոստոսի 25-ը: