Գանձայում և Ղաուրմայում շարունակվում են մարզասրահների կառուցման աշխատանքները

Գանձայում և Ղաուրմայում  շարունակվում են մարզասրահների կառուցման աշխատանքները

Գանձա և Ղաուրմա գյուղերում կշարունակվեն նոր մարզադահլիճների կառուցման աշխատանքները:

Ղաուրմա գյուղի մարզադահլիճի կառուցման համար նախատեսված է 70 հազար լարի, իսկ հայտարարված մրցույթ-տենդերը շահել է Կոբա Նադիրաձեին պատկանող “K-Kompania” ընկերությունը: Գանձա գյուղի մարզասրահի համար նախատեսված է 60 հազար լարի, իսկ հայտարարված մրցույթ-տենդերը շահել է անգատ ձեռներեց Աղվան Քոսյանը 55 հազար լարիի դիմաց:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով՝ նախագծով նախատեսված է այս տարի ավարտին հասցնել Ղաուրմա գյուղի մարզադահլիճի կառուցումը: Իսկ նախատեսված գումարով Գանձա գյուղի մարզադահլիճի համար ծրագրված է կատարել մետաղյա տանիքապատում:

Հիշեցնենք, որ Ղաուրմա գյուղի մարզասրահի կառուցումը սկսվել էր դեռևս 2015թ., սակայն շինաշխատանքները ընդհատվել են, իսկ ինչ վերաբերում է Գանձայի մարզասրահի կառուցումը սկսվել է 2016թ.:

Գարուշ Արզումանյան