Պետնախարարը այցելեց Նինոծմինդա և Ախալքալաք

Պետնախարարը այցելեց Նինոծմինդա և Ախալքալաք

Հուլիսի 27-ին Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին Նինոծմինդա կատարած այցի շրջանակներում անդիպում ունեցավ Հայ-առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչների հետ:

Պետնախարարը ներկաներին ծանոթացրեց Սամցխե-Ջավախքում իրականացվող ընթացիկ նախագծերին: Նա նշեց, որ սեպտեմբեր ամսին Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի և Զուրաբ Ժվանիայի պետական վարչական դպրոցի նախաձեռնությամբ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից կգործեն վրաց լեզվի ուսուցման մասնագիտական դասընթացներ:

Դասընթացները նպատակ ունեն բարձրացնել վրաց լեզվի իմացության մակարդակը:

Ավելի ուշ պետնախարար Ցիխելաշվիլին տեղեկատվական հանդիպում ունեցավ Ախալքալաքում, որի ժամանակ նա նշեց, որ այսուհետև Սամցխե-Ջավախքում ապրող ազգային փոքրամասնություններին նարավորություն կտրվի տեղեկացված լինել պետական ծրագրերի և ծառայությունների մասին: Առաջիկա շաբաթվա ընթացքում բնակիչները կիրազեկվեն առողջապահական, գյուղատնտեսական, սոցիալական և տնտեսական բնույթի նախագծերի մասին: