Ախալցիխեի ուսանողները ճանաչողական այցով Նինոծմինդայում էին

Ախալցիխեի ուսանողները ճանաչողական այցով  Նինոծմինդայում էին

Հուլիսի 26-28-ը Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի նախաձեռնությամբ Ախալցիխեի 20 հոգանոց ուսանողների խումբը նահանգապետի տեղեկալի հետ միասին ճանաչողական այց կատարեցին Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներ:

Այցի առաջին օրը ուսանողները եղան Ախալքալաքի մունիցիպաիտետի Գումբուրդո և Քոթելիա գյուղերում, իսկ այնուհետև այցելեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետում գտնվող Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան և Նինոծմինդա քաղաքի գավառագիտական թանգարան:

Այցելության ավարտին նրանք ներկա գտնվեցին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կազմակերպպված համերգին, որին հանդես եկան կենտրոնի և Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի երգիչներն ու պարային համույթները:

Սանցխե-Ջավախքի նահանգապպետարանի հանրային կապերի աշխատակից Սալոմե Անթաձեի խոսքով, ուսանողները բացի Ախալքալաքից և Նինոծմինդայից, այցելել են նաև Ադիգենի, Բորժոմիի և Ասպինձայի մունցիպալիտետներ:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.

Գարուշ Արզումանյան