Առաջին դասարանցիներին կտրվի 342 համակարգիչ

Առաջին դասարանցիներին կտրվի 342  համակարգիչ

Վրաստանի Մշակույթի, կրթության և գիտության նախարարութոյունը սկսել է առաջին դասարանցիների համար նախատեսված համակարգիչների բաշխումը դպրոցներին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցները 2018-2019թթ. ուսումնական տարում ունեն 311 առաջին դասարանցիներ, ովքեր ևս կստանան “ACER” ապրանքանիշի փոքր համակարգիչներ: Դասղեկների համար ևս նախատեսված են համակարգիչներ թվով 31 հատ՝ 371 լարի արժողությամբ:

“ACER” ապրանքանիշի փոքր համակարգիչ

“Իմ առաջին համակարգիչը” ծրագիրը, որի շրջանակներում Վրաստանի դպրոցների առաջին դասարանցիիները ստանում են համակարգիչներ, սկսել է գործել 2011թ.:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի կրթության ռեսուրս կենտրոնից, համակարգիչների բաշխումը դպրոցներին կավարտվի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը: Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները իրականացնում են համակարգիչներում Windows 10 օպերացիոն համակարգի տեղադրման աշխատանքներ:


“ACER” ապրանքանիշի համակարգիչ, որն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով

Անցյալ տարվա հետ համեմատած այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում առաջին դասարանցիների թիվը նվազել է 351-ից դառնալով 311:

Գարուշ Արզումանյան