Եվս 45 հոգի սովորեցին վրաց լեզու

Նինոծմինդա քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցում ընթանում են ավարտական քննություններ: Քննություններին մասնակցում է դասընթացներին մասնակցող անձանց 4 խումբ: Խմբերից երկուսը քննություն են հանձնում A1, իսկ երկուսը՝ A2 կատեգորիայից: Ընդհանուր թվով քննություն են հանձնում տարբեր տարիքային խմբերի և մասնագիտությունների տեր 45 հոգի:

Քննություններն ընթանում են հետևյալ ձևաչափով՝ գրավոր թեստավորում և բանավոր, որի շրջանակներում անցկացվում է հարցազրույց կարդալ-հասկանալու ունակությունը ստուգելու նպատակով:

Քննական հանձնաժողովի անդամները ներկայացնում էին Վրաստանի տարբեր բուհերում աշխատող դասախոսներ: Ամեն տարի պետական լեզուն սովորողների թիվը գնալով շատանում է:

Քննական գործընթացը Նինոծմինդայի տարածաշրջանային վարչական դպրոցում

“Սա շատ լավ ծրագիր է պետական լեզուն սովորելու համար: Այս ծրագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ինտեգրվել վրաց հասարակությանը”- նշում է Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցի տարածաշրջանային համակարգող Բեքա Տաբուցաձեն:

Քննությունները հաջող հանձնելու դեպքում դասընթացի մասնակիցներին կտրվեն վկայականներ և նրանք իրավունք կունենան հետագայում էլ ավելի խորացված կերպով սովորելու պետական լեզուն:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցի տարածաշրջանային համակարգող Բեքա Տաբուցաձեն.


Անահիտ Զալալյան