Նինոծմինդայում նախատեսվում է զարգացնել ջերմոցային տնտեսությունը

Նինոծմինդայում նախատեսվում է զարգացնել ջերմոցային տնտեսությունը

Հուլիսի 20-ին ՛՛Ագրո Ջավախեթի՛՛ ֆերմերների սպասարկման կենտրոնի բակում ZRDA ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ամերիկյան USAID կազմակերպության կողմից, անցկացվեց ցուցահանդես և ջերմոցային տնտեսության զարգացման նախագծի շնորհանդես:

Նախագծի նպատակն է շրջաններում կայուն տնտեսական զարգացմանն աջակցելը: Վերջինիս հասնելու համար ընդունվում են նոր բիզնես գաղափարներ: Նախագիծը գործելու է Գանձա, Փոկա, Սաթխա, Մեծ Խանչալի գյուղերում և Նինոծմինդա քաղաքում: 1 քառակուսի մետր ջերմոցային տնտեսության համար նախատեսվում է 10 լարի գումար: Այդ գումարի 35% ներդնում է շահառուն, իսկ մնացած մասը՝ դոնոր կազմակերպությունը:

ZRDA ծրագրի Սամցխե Ջավախքի մասնաճյուղի կոորդինատոր Վաղարշակ Շահբեկյանն էլ նշեց, որ արդեն երեք գյուղերում Սաթխայում, Օրոջալարում և Մեծ Խանչալիում իրականացրել են ֆինանսավորում 50-ական ար մակերեսով բրոկոլիի աճեցման համար:

Նախագծի թրեներների խոսքով ջերմոցներում հնարավոր է աճեցնել 70 տեսակի բանջարեղեն, իսկ բաց հողատարածքում՝ շուրջ 12 տեսակի: Ըստ նրանց՝ ջերմոցներից հնարավոր է ստանալ 3 անգամ ավելի բերք:

Մանրամասների մասին զրուցեցինք ZRDA ծրագրի Սամցխե Ջավախքի մասնաճյուղի կոորդինատոր Վաղարշակ Շահբեկյանի հետ.