Գանձայում նշվեց «Տերյանական օրը»

Վահան Տերյանի պոեզիային նվիրված ՛՛Տերյանական օր՛՛ միջոցառումը նշվեց հուլիսի 21-ին Գանձա գյուղում: Տոնակատարությունը մեկնարկեց պատարագի մատուցմամբ Գանձա գյուղի 1959թ. օծված Սուրբ Կարապետ եկեղեցում: Այնուհետև տոնակատարության հյուրերը շրջայց կատարեցին մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանում:

Կեսօրից հետո մեկնարկեց դաշտահանդեսը, որի հանդիսավարն էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության ղեկավար Ժորա Սնխչյանը:

Համերգի ժամանակ ելույթներով հանդես եկան մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր մեծարեցին և փառաբանեցին Վահան Տերյանին: Համերգին պարային համարներով հանդես եկան տեղի պարային համույթները, երգչուհի Հայաստան Իսպիրյանը, Մասիս Հունանյանը և այլոք:

Միջոցառմանը ներկա էին Թբիլիսիից և ժամանած հասարակական և քաղաքական գործիչներ: Այնուամենայնիվ այս տարի միջոցառմանը ներկա էին ավելի քիչ թվով մարդիկ, քան մյուս տարիներին:


Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյան


Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյան


Երգչուհի Հայաստան Իսպիրյան


ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գեորգի Թումասյան


Երգիչ Մասիս Հունանյան


Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը Վահան Տերյանի տուն-թանգարանում

Բորիս Ղարսլյան