Վրաստանի սահմանը հատելիս պետք է ունենալ մեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի սահմանը իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով հատելիս պետք է ունենան մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Նաև ասվում է, որ թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից:

www.news.am