Ստոլտենբերգը խոսել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստության մասին

Ստոլտենբերգը խոսել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստության մասին

ՆԱՏՕ-ն կշարունակի օգնել Վրաստանին՝ քաղաքական և գործնական ոլորտներում Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությունը նախապատրաստելու հարցում։ Այս մասին Վրաստանի հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքն «ընդունում է շատ ուղղություններում, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում, ինչպես նաև պաշտպանական կառույցների մոդեռնիզացման հարցում Վրաստանի առաջընթացը»։ Իսկ երկրի շուրջ հայտարարություն կընդունեն ՆԱՏՕ-ի խորհրդի անդամների՝ Վրաստանի և Ուկրաինայի նախագահների և կառավարությունների հետ հանդիպումից հետո։

«Մենք կհայտարարենք, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանին»,-նշել է նա։