Օրոջալար գյուղն ունի մի շարք չլուծված խնդիրներ

Օրոջալար գյուղում, ինչպես և մունիցիպալիտետի շատ այլ գյուղերում ճանապարհների խնդիրը մնում է ամենաակտուալներից մեկը: Մեզ հետ զրույցում Օրոջալարի բնակիչներից Խաչիկ Քեյանը և Արտավազդ Սչանյանը նշեցին, որ ինչպես գյուղ տանող, այնպես էլ գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում:

Անձրևներից հետո փողոցներում գոյանում են մեծ ջրափոսեր, որոնցից շոգ եղանակին գարշահոտ է տարածվում: Բնակիչների խոսքով փողոցները դառնում են անանցանելի թե մարդկանց, թե տրանսպորտի համար:

Բացի այդ, բնակիչները բողոքում են, որ գյուղում չկան բավարար քանակով աղբարկղեր: Դրանք ընդամենը 4 հատ են: Ականատես բնակիչների խոսքով` մարդիկ, ովքեր տեսնում են, որ աղբարկղը արդեն լիքն է, իրենց ձեռքում գտնվող աղբը դնում են աղբարկղի կողքին և հեռանում:

Թվարկվածներով չի ավարտվում Օրոջալար գյուղի խնդիրները: Բնակիչները նշում են, որ հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծված Օրոջալարի Տափարվան գետում: Նրանց խոսքով վտանգավոր է դարձել գետում լողանալը: Բնակիչները նշում են, որ ստեղծված իրավիճակի պատճառը գետ բաց թողնված թափոններն ու կոյուղաջրերն են:

Մանրամասների մասին լսեք նյութում.


Անահիտ Զալալյան