Տեղեկատվական հանդիպում նախադպրոցական կրթությանը վերաբերող հարցերի շուրջ

Տեղեկատվական հանդիպում  նախադպրոցական կրթությանը վերաբերող հարցերի շուրջ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում հուլիսի 9-ին անցկացվեց տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ քննարկվեց նախադպրոցական կրթությանը վեաբերող հարցեր: Սակրեբուլոյի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ տեղեկատվական հանդիպումը անցկացնում էր ՛՛Civitas Georgia՛՛ միջազգային ասոցիացիան:
Հանդիպմանը մասնավորապես խոսք գնաց նախադպրոցական կրթության ոլորտում բարեփոխումների անցկացման և տեղական իշխանություննրի կողմից ոլորտի բարելավման մասին:

Ներկայումս նախադպրոցական ոլորտի նկատմամբ չափանիշները բարձրացել են՝ համաձայն 2016թ. Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի: Նոր չափանիշների համաձայն նախադպրոցական հաստատությունները պետք է անցնեն ավտորիզացիա սննդի, հիգիենայի, նյութատեխնիկական և ենթակառուցվածքների ոլորտում: Վրաստանում նախադպրոցական կրթությունը անվճար է: Մանկապարտեզները գտնվում են շրջանային և քաղաքային ադմինիստրացիաների լիազորության ներքո:

Հանդիպման մանրամասների մասին տեղեկացրեց ՛՛Civitas Georgia՛՛ միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Կալանդաձեն.

Բորիս Ղարսլյան