Ժդանովականի ֆուտբոլի թիմը դարձավ հաղթող ավանդական հուշամրցաշարում

Ժդանովականի ֆուտբոլի թիմը դարձավ հաղթող ավանդական հուշամրցաշարում

Ավարտվեց Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին նվիրված ֆուտբոլի 22-րդ ավանդական հուշամրցաշարը:

Հուշամրցաշարում լավագույնի կոչման համար պայքարում էին մունիցիպալիտետի գյուղերի 8 թիմեր: Եռօրյա պայքարի արդյունքում հաղթող դարձավ Ժդանովական գյուղի թիմը, իսկ պատվավոր երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին համապատաասխանաբար Խոջաբեկի և Գանձայի թիմերը:

Անհատական մրցանակների արժանացան Շիրազ Թազայանը՝ որպես լավագույն խաղացող, Կարեն Գոմցյանը որպես լավագույն պաշտպան, Զվիադ Միքեիձեն՝ որպես լավագույն կիսապաշտպան, Սամվել Մոսոյանը՝ որպես լավագույն դարպասապահ, Խնկանոս Առաքելյանը՝ որպես լավագույն հարձակվող և Հարություն Պալյանը՝ որպես լավագույն ռմբարկու:

Ֆուտբոլիստների պարգևատրման արարողությանը ներկա էին մրցաշարի կազմակերպիչներ Արմեն և Թաթուլ Ղարսլյանները, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի և Ախալքալաքի մունցիպալիտետի ղեկավար անձինք և պարզապես ֆուտբոլասերներ:

«Առաջին հերթին պետք է մեծագույն շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին, մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ինձ ամենաշատը դուր եկավ այն հանգամանքը, որ կիսաեզրափակչի և եզրափակչի հանդիպումների մրցավարները Թբիլիսիից էին ժամանել: Եզրափակիչ խաղը անցավ լարված և շատ հետաքրքիր: Անձամբ ինձ դուր եկավ, որ շատ երկրպագուներ էին եկել ֆուտբոլ դիտելու»,- նշեց Ժդանովական գյուղի թիմի ֆուտբոլիստ Շիրազ Մարիկյանը:

Ինչպես նշեց հուշամրցաշարի կազմակերպիչ Արմեն Ղարսլյանը. «Մենք երեք նպատակ ունենք. առաջին հերթին պահպանել այն մարդկանց հիշատակը, ովքեր շրջանում հիմք են դրել սպորտի և ֆուտբոլի զարգացմանը, երկրորդ՝ խթանել երիտասարդների միջև շփմանը և նորանոր ծանոթություններ ձեռք բերելուն և երրորդ՝ աջակցել, որ նոր սերնդի մոտ զարգանա ֆուտբոլը: Այս տարի եզրափակիչ խաղին ամելի շատ ֆուտբոլասերներ էին ներկա, որը մեր ամենամեծ ձեռքբերումն է: Ես երազում եմ, որ այս մարզադաշտում ներկա գտնվի 5 հազար հանդիսատես»:


Բորիս Ղարսլյան