Մեկնարկել է ֆուտբոլի ավանդական մրցաշարը Նինոծմինդայում

Մեկնարկել է ֆուտբոլի ավանդական մրցաշարը Նինոծմինդայում

Հուլիսի 5-7-ը Նինոծմինդայում կանցկացվի ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված Վլադիրմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին: Նինոծմինդա քաղաքի Վլադիրմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անվան մարզադաշտը լիքն էր հանդիսականներով. խաղերը դիտելու էին եկել մունցիպալիտետի ղեկավարությունը, ֆուտբոլասերներ և թիմերի երկրպագուներ:

Արդեն 22-րդ անգամ անցկացվող ավանդական ֆուտբոլային մրցաշարը կազմակերպվել են ԱրմեՆ և Թաթուլ Ղարսլյանի կողմից:
Մրցաշարին մասնակցում են 8 գյուղերի թիմեր՝ Հեշտիայի, Փոքր Խանչալիի, Օրոջալարի, Մեծ Խանչալիի, Խոջաբեկի, Ժդանովականի, Գանձայի և Ջիգրաշենի թիմերը:

Ժդանովական գյուղի թիմի երկրպագուներից մեկի խոսքով՝ սա լավ մրցաշար է և լավ հնարավորություն տեղացի երիտասարդ ֆուտբոլիստների համար»:

Բորիս Ղարսլյան