Վերնորոգվել են Օրոջալար գյուղի մանկապարտեզն ու դպրոցի մարզադահլիճը

Վերնորոգվել են Օրոջալար գյուղի մանկապարտեզն ու դպրոցի մարզադահլիճը

Օրոջալար գյուղի “Նարեկ” մանկապարտեզում և դպրոցի մարզադահլիճում անցկացվել է վերանորոգում բարեգործ Աշոտ Նորսոյանի կողմից:
Մեկ ամսվա ընթացքում կոսմետիկ վերանորոգման են ենթարկվել մանկապարտեզի 5 սենյակներ, անցկացվել է կենտրոնական ջեռուցման համակարգ, արտաքին կողմից ներկվել են շենքի պատերը և կառուցվել է կաթսայատուն:

Այս տարի Նարեկ մանկապարտեզի տանիքին տեղադրվել են անձրևաջրերի ջրհորդաններ: Դեռևս վերանորոգված չէ խոհանոցը և տեղադրված չեն գազի և լույսի հաշվիչները: Ընդհանուր առմամբ մանկապարտեզի վերանորոգման համար ծախսվել է Մանկապարտեզ են հաճախում 33 երեխաներ:

Վերջին անգամ Նարեկ մանկապարտեզը վերանորոգվել էր հինգ տարի առաջ: Կոյուղագծի խողովակը ճիշտ չէր անցկացված, այդ պատճառով էլ շենքը խոնավացել էր: Իսկ պատերի խոնավացման պատճառը ջրհորդանների բացակայության պատճառով շենքի տանիքից ներս լցվող անձրևաջրերն էին:

Շինաշխատողները իրականացնողներից Դավիթ Չոբանյանի խոսքով՝ վերանորոգման ընթացքում խնդիրներ են առաջացել կոյուղու և ջրատարի հետ կապված, որը վերացնելով շարունակել են վերանորոգումը:

Մանկապարտեզից բացի կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել նաև Օրոջալարի դպրոցի մարզադահլիճը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Աշոտ Սողոյանը, բարերար Աշոտ Նորսոյանը, տեղական ռադիոկայանի և հեռուստատեսության միջոցով տեսնելով դպրոցի մարզադահլիճի անմխիթար պայմանները, ուղարկել է ավելի քան 15 հազար լարի գումար վերանորոգման համար:

Շինաշխատանքների որակը վերստուգելու համար մանկապարտեզ են այցելել քաղաքապետի տեղակալ Արտյուշ Տոնոյանը, քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը և քաղաքապետարանի վերահսկողական ծառայության ղեկավար Արթուր Շիրինյանը: Ռուբեն Ղազարյանի խոսքով շինաշխատանքները կատարվել են հավուր պատշաճի և շնորհակալություն հայտնեց Աշոտ Նորսոյանին ֆինանսական աջակցության համար:

Հարկ է նշել, որ ծնունդով Օրոջալար գյուղից Աշոտ Նորսոյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, բազմաթիվ անգամ բարեգործություններ է կատարել հայրենի գյուղում:

՛՛Նարեկ՛՛ մանկապարտեզի մենեջեր Նաիրուհի Չոբանյանի խոսքով՝ Աշոտ Նորսոյանը ընտանիքի հետ որոշել է ստեղծել ՛՛Նորսոյաններ՛՛ բարեգործական հիմնադրամ կարիքավոր մարդկանց օգնելու նպատակով:
Վերանորոգված մանկապարտեզի վերաբացումը կկայանա հուլիսի 17-ին:

Մանրամասները լսեք նյութում.

Անահիտ Զալալյան