Սպասովկա, Գորելովկա և Տամբովկա գյուղերը կունենան մինի մարզադաշտեր

Սպասովկա, Գորելովկա և Տամբովկա  գյուղերը կունենան մինի մարզադաշտեր

Նինոծմինայի մունիցիպալիտետի 3 գյուղերում՝ Սպասովկայում, Գորելովկայում և Տամբովկայում կկառուցվեն մինի մարզադաշտեր, որի համար նախատեսված է 34 000 լարի:
Նախագծով նախատեսված է կառուցել ցանկապատ, հանդիսատեսի նստարաններ և ծածկ, ինչպես նաև դռներ և դարպասներ մարզադաշտի համար:

Շինաշխատանքների իրականացման մրցույթ-տենդերը շահել է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը:

Մարզադաշտերի կառուցման ստույգ գումարը կազմելու է 34 134 լարի:

Գարուշ Արզումանյան