Մսամթերք գնելը վտանգավոր է դարձել

Մսամթերք գնելը վտանգավոր է դարձել

Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնը զգուշացնում է բնակիչներին խուսափել գնել մսամթերք այն անծանոթ վաճառականներից, ովքեր փողոցում են վաճառքն իրականացնում:

Խնդիրն այն է, որ վերջին ժամանակներին շատացել են տարբեր հիվանդություններից խոշոր և միջին եղջերավոր անասունների վարակման դեպքերը, որի արդյունքում անասունները սատկում են, իսկ նրանց միսը հայտնվում է փողոցային վաճառասեղաններին:

Ինչպես նշեց Հանրային առաողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը, Տամբովկայի ֆերմերներից մեկը, ով իր անասուններին արածեցրել է գյուղի սարերում, արու անասունը սատկել է: Միսը ուղարկվել է փորձաքննության և պարզվել է, որ անասունի մոտ առկա է եղել սիբիրախտ: Մի քանի օր անց մեկ այլ ֆերմայում սատկել է ավանակ, որը, փորձաքննությունից հետո պարզ է դարձել, որ վարակված է եղել այլ վարակիչ հիվանդությամբ:

Տիգրան Եղոյանի գլխավորությամբ Տամբովկա է մեկնել մեկ ջոկատ համաճարակային ստուգում անցկացնելու համար, թե այն մարդիկ և դեռաահասները, ովքեր շփվել են անասունների հետ, արդյոք չեն վարակվել անասուններից: Ստուգման արդյունքում մարդկանց մոտ վարակման դեպքեր չեն հայտնաբերվել: Բնակիչները, հատկապես ֆերմաների սեփականատերերը հրահանգ են ստացել գաղտնի չպահել այս կամ այն աշխտակցի վարակված լինելը և անցկացնեն պատվասում, որն առաջարկում է Անասնաբուժական ծառայությունը:
Տիգրան Եղոյանը իր խոսքում կոչ արեց չգնել փողոցում կանգնած անծանոթ մսավաճառների առաջարկած մսամթերքը: Մսամթերք պետք է ձեռք բերել խանութների փորձառու մսավաճառներից, ովքեր տարբերում են առողջ և հիվանդ մսամթերքը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հրահանգով Վերահսկողական ծառայությունը զգուշացրել է բոլոր մսավաճառներին ստուգել արդյոք պատվաստվել է այդ անասունը և երբ է պատվաստվել:

Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավարը կոչ է անում բոլոր բնակիչներին հիվանդ մսամթերքի կամ առհասարակ մարդկանց անասուններից վարակվածության դեպքերի մասին տեղեկացնել Նինոծմինդայի քաղաքապետարան կամ Հանրային առողջապահաության կենտրոն:

Անահիտ Զալալյան