Գյուղերն առանց ճանապարհային նշանների և ցուցանակների

Գյուղերն առանց ճանապարհային  նշանների և  ցուցանակների

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գոնդուրայի գյուղական համայնք տանող ճանապարհին չկա որև ճանապարհային ցուցանակ և նշան:
Բնակիչները նշում են, որ տեղանքին անծանոթ մարդիկ միայն գուշակությամբ են որոշում, թե որ ճանապարհը որ գյուղ է տանում: Ճանապարհային նշանների բացակայության պատճառով հաճախ են տեղի ունենում ավտովթարներ:
Դեռ չհասած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հատվածը, որը տանում է դեպի Մամզարա, Մեծ և Փոքր Գոնդուրաներ և Դիլիֆ գյուղեր, նշված չէ, թե որ ճանապարհը դեպի որ գյուղ է տանում:
Նախկինում եղել են ճանապարհային ցուցանակներ, սակայն, երբ սկսվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքները, դրանք ապամոնտաժվել են և այլևս չեն տեղադրվել:

Նշենք նաև, որ նմանատիպ խնդրի հետ են առնչվում նաև Հեշտիայի գյուղական համայնքի բնակիչները, որտեղ ևս չկան ցուցանակներ և ճանապարհային նշաններ:
Ճանապարհային դեպարտամենտից մեզ տեղեկացրին, որ նշված խնդիրների առնչությամբ Նինոծմինդայի քաղաքապետարանը պետք է գրավոր դիմում ներկայացնի Ճանապարհային դեպարտամենտ և նշի, թե ինչ անվանումով և ինչ ձևաչափով նշաններ պետք է տեղադրվեն: Դեռևս Նինոծմինդայի քաղաքապետարանը ոչ մի դիմում չի ներկայացրել Ճանապարհային դեպարտամենտ նշված խնդրի առնչությամբ:

Բորիս Ղարսլյան