ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հարցերով տեղեկատվական հանդիպում Նինոծմինդայում

ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հարցերով   տեղեկատվական հանդիպում Նինոծմինդայում

Հունիսի 28-ին Նինոծմինդա քաղաքի PITA երիտասարդական կենտրոնում Սամցխե-Ջավախքում գտնվո ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչները անցկացրին հանդիպում:

Հանդիպմանը ներկա գտնվող ակտիվիստներն ու երիտասարդները ծանոթացան ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի և Ասոցացման պայմանագրի առավելությունններին:

«Մեր այսօրվա հանդիպման նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել Վրաստանի և ԵՄ-ի միջև առկա փոխհարաբերություններին, թե ինչ տեմպով են դրանք զարգանում: Ես փորձեցի պատասխանել ներկաների կողմից հնչեցրած հարցերին»,–նշեց տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին:

Հանդիպմանը խոսք գնաց նաև այն մասին, թե ինչ ծրագրեր է ԵՄ-ը իրականացնում Վրաստանում:

Բացի հանդիպումից, Նինոծմինդա քաղաքում իրականացվեց նաև ակցիա, որի շրջանակներում բնակիչներին բաժանվեցին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասին պատմող թռուցիկներ:

Մանրամասների մասին մեզ պատմեց Սամցխե-Ջավախքի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հարցերով տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին.

Գարուշ Արզումանյան