«Արտադրիր Վրաստանում» բիզնես մրցույթը շարունակվում է նորացված ձևով

«Արտադրիր Վրաստանում»  բիզնես մրցույթը շարունակվում է նորացված ձևով

«Արտադրիր Վրաստանում» բիզնեսին աջակցության պետական ծրագիրը կկիրառի նոր բիզնես գաղափարներ: Բիզնես գաղափարների հայտերի ընդունումը սկսվում է հունիսի վերջից և տևելու է մինչև հուլիսի 15-ը:

Ծրագրի նպատակն է Վրաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու այդ թվում՝ միկրո ձեռներեցությանն ակտիվ աջակցությունը:

Ծրագիրը մասնակիցներին տրամադրում է տեխնիկական օգնություն, ոսուցման և անհատական խորհրդատվության հնարավորություն: «Արտադրիր Վրաստանում» ծրագիրը գործում է 2014 թվականից: Այս ընթացքում ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել են 230 բիզնես նախագիծ:

Վրաստանի կառավարությունն որոշմամբ ծրագիրը գործելու է նաև 2018 թ.-ին, սակայն փոքր-ինչ փոխված չափանիշներով, այսինքն, եթե մինչ հիմա դրամաշնորհի չափը 5-ից 15-000 լարի էր, այժմ կազմում է 20 000 լարի: Եթե նախկինում 15 000 լարի ստանալու համար անձը պետք է կազմակերպեր գործարարների խումբ` 3 մարդուց բաղկացած, այժմ մեկ անձը կարող է հավակնել 20 000 լարիի:

Նախագծի ֆինանսավորման հարցում գերապատվությունը տրվում է` 1)երբ գաղափարի հեղինակը կին է, 2) երբ բիզնես գաղափարը միանգամայն նոր է և գոյություն չունի մունիցիպալիտետում, 3) երբ գաղափարի հեղինակը սկսնակ գործարար է:

“Տեղեկատվությունը ձեզ համար հասանելի կլինի մի շարք ԶԼՄ-ներով և մենք նաև կվերսկսենք մեր այցելությունները տարածաշրջաններ և անպայման կանենք ևս մեկ շնորհանդես Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ներկայացուցիչների համար », – նշեց Օթար Անթիան:

Հայտադիմումները հնարավոր է ներբեռնել
www.qartuli.ge կայքից և ավելի մանրամասն ծանոթանալ մասնակցության կանոններին:

Համաֆինանսավորում ստանալու համար ձեռնարկատերերը սկզբում կմասնակցեն բիզնես-գաղափարների մրցույթին, որի շրջանակներում գաղափարի նկարագրությունը կտրամադրվի հատուկ դիմումի ձևով, իսկ հատուկ թրեյնինգից հետո նրանք կներկայացնեն իրենց բիզնես ծրագրերը ծրագրային հանձնաժողովին:

Բիզնես-գաղափարների մրցույթին Սամցխե-Ջավախքում կարող է մասնակցել ցանկացած Վրաստանի քաղաքացի, ով ուզում է սկսել կամ զարգացնել միկրո և փոքր բիզնեսը, ով չափահաս է, ով պետծառայող չի համարվում, և չունի պետությանը հարկային պարտք:

Մանրամասների մասին լսեք Օթար Անթիայից:

Անահիտ Զալալյան