Պուշկին փողոցի 3 ընտանիքների համար անցկացվում է կոյուղագիծ

Պուշկին փողոցի 3 ընտանիքների համար անցկացվում է կոյուղագիծ

«ԳԵՈ-5» շինկազմակերպությունը անցկացնում է կոյուղագիծ Պուշկին փողոցի 3 տների բնակիչների համար:

Նոր կոյուղագիծը անցնում է բնակիչների տների բակով, քանի որ Պուշկին փողոցի ասֆալտի մակարդակը բարձր է բնակիչների տների բարձրության մակարդակից:

Շինկազմակերպության աշխատողների խոսքով, կոյուղագծի անցկացման աշխատանքները բարդացված են, քանի որ այն անցնում է բնակիչների տների բակով, և շինանյութի տեղափոխումը ավելի դժվար է:

Հիշեցնենք, որ այս տարվա տեղական բյուջեից Նինոծմինդա քաղաքի Մյասնիկյան, Աբովյան, Կարս, Չարենց, Ռուսթավելի, Սպանդարյան, Պուշկին, Գագարին և Երևանյան փողոցներում կոյուղագծի անցկացման համար հատկացված է 100,000 լարի գումար: Կոյուղագծի անցկացման մրցույթը շահել է «ԳԵՈ-5» շինկազմակերպությունը 87 000 լարիի դիմաց:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting