Ստացված 200 աղբարկղը տեղաբաշխվել են գյուղերով

Ստացված  200 աղբարկղը տեղաբաշխվել են գյուղերով

Նինոծմինդայի քաղաքապետարանի Կոմունալ ծառայությունը սկսել է Վրաստանի Բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունից ստացված 200 աղբարկղերի տեղաբաշխումը Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում:

1,1 խորանարդ մետր տարողությամբ աղբարկղերը տեղաբաշխվել են հետևյալ կերպ՝ Հեշտիա և Գորելովկա գյուղերում 12-ական աղբարկղ, Դիլիֆ, Մեծ Գոնդուրա, Սաթխա, Փոկա և Մեծ Խանչալի գյուղերում 10-ական աղբարկղ, Մամզարա, Ջիգրաշեն, Օրոջալար, Փոքր Խանչալի գյուղերը, Մեծ Արագյալ գյուղում 6 աղբարկղ, Փոքր Գոնդուրա, Ղուլալիս, Թորիա, Ղաուրմա, Կաթնատու, Սպասովկա, Ժդանովական, Տամբովկա և Ռադիոնովկա գյուղերում 5-ական աղբարկղ, Փոքր Արագյալ, Օրլովկա, Ուչմանա գյուղերում 4-ական աղբարկղ, Սամեբա, Եփրեմովկա, Խորենիա գյուղերը կստանան 3-ական աղբարկղ, Սաղամո գյուղը կստանա 2 աղբարկղ:

Կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանի խոսքով, մնացած 10 աղբարկղը կտեղաբաշխվեն Նինոծմինդա քաղաքում: Մնացականյանը նշում է, որ հույս ունեն որ աղբարկղերի տեղադրումով մաքրության պահպանումը կհեշտանա: Տեղադրված պլաստիկ աղբարկղերի վրա նշված են, որ չի կարելի աղբարկղերում գցել ծխախոտ, շինանյութի թափոններ և քարեր:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը ծրագրել է ձեռքբերել ևս 35 աղբարկղ:

Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան