Անձրևեներից հետո Ծերեթելի փողոցը անմխիթար վիճակում է

Անձրևեներից հետո Ծերեթելի փողոցը անմխիթար վիճակում է

Նինոծմինդա քաղաքի Ծերեթելի փողոցը անձրևներից հետո դառնում է անանցանելի՝ դրանով իսկ դժվարացնելով հետիոտնի և տրանսպորտի անցուդարձը:

Ծերեթելի փողոցի բնակիչները խնդրում են, որ մունիցիպալիտետի ղեկավարությունը ուշադրություն դարձնի նշված խնդրին: Բնակիչները նշում են, որ խնդիրը պատկերացնելու համար պետք է գնալ և սեփական աչքերով տեսնել: «Խնդրում ենք մունիցիպալիտետի ղեկավարությունից գոնե հարթեցնել ճանապարհը»,-նշում են բնակիչները:

Փողոցում հսկայական ջրափոսեր են գոյացել, որտեղից ջուրը լցվում է բնակիչների տների բակերը: Բնակիչները նշում են, որ հաճախ այդ փոսերի պատճառով մեքենաները շարքից դուրս են գալիս:

Խնդրի առնչությամբ մեզ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից պատասխանից և մյուս փողոցների հետ կհարթեցվի նաև Ծերեթելի փողոցը:

Բորիս Ղարսլյան