Ազատության 7 հասցեում վթարվել է ջրատարը

Ազատության 7 հասցեում  վթարվել է ջրատարը

Ազատության 7 հասցեում գտնվող հինգհարկանի շենքի դիմաց վթարվել է ջրատար խողովակը:

Հիշեցնենք, որ Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները մի քանի շաբաթ առաջ լուծեցին նշված բազմաբնակարանանոց շենքի բնակիչների խմելու ջրի անբավարարության խնդիրը՝ ավելացնելով նոր ջրագիծ:

Ջրագծի անցկացման աշխատանքներից հետո ՛՛Սաքարթվելո՛՛ բանկի դիմաց ձևավորվել է հողե բլուր, որը դժվարանցանելի է ինչպես մարդկանց, այնպես էլ ՛՛Էներգո Պրո Ջորջիա՛՛ ընկերության ծառայողական մեքենաների համար:

Անահիտ Զալալյան