27 հոգի ավարտեցին «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնը

27 հոգի ավարտեցին «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնը

Հունիսի 17-ին «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում կայացավ շրջանավարտներին ավարտական վկայականների տրամադրման հանդիսավոր արարողությունը:

27 աշակերտներ ավարտեցին եռամյա ուսումը և ստացան վկայականներ: Շրջանավարտներին իրենց շնորհավաորական մաղթանքները հղեցին Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, Նինոծմինդա քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը, Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև Մարուքյանը:

Ավարտական միջոցառմանը կենտրոնի սաները հանդես եկան երգով և պարով:

Գարուշ Արզումանյան