Անցկացվեց «Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի լսումների փուլը

Անցկացվեց «Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի լսումների փուլը

Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում անցկացվեց «Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի լսումների փուլը:

Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնը արդեն 15-րդ տարին է անցկացնում է այս մրցույթը: Մրցույթը անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում հանդես եկան պարի համույթները՝ թվով 10 անսամբլ, իսկ երկրորդ փուլին մասնակցելու են 20 երգիչ և երգչուհիներ:

Մրցույթի մասնակիցները ներկայացնում են Նինոծմինդա քաղաքը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերը և Ծալկայի մունիցիպալիտետը:

Մրցույթի նպատակն է հայտնաբերել տաղանդներ և գնահատել գյուղերի մշակույթների ակումբների և Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի աշխատանքը:

Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի տնօերն Գայ Ղարսլյանը նշեց, որ բոլոր լավագույն մասնակիցները սեպտեմբերի վերջին հանդես կգան գալա համերգին:

Անահիտ Զալալյան